Gå till innehåll

Դեսպանություն և հյուպատոսություն

Դեսպանությունը այցելուների չի ընդունում: Բացառիկ հանգամանքներում այցը կարելի է կազմակերպել միայն նախնական ամրագրման միջոցով` զանգահարելով դեսպանության հեռախոսային ժամերին`  10.30-12.30, երկուշաբթիից ուրբաթ:

Դեսպանություն կարելի է զանգահարել +374 10 59 55 00   հեռախոսահամարով աշխատանքային օրերին՝ 10․30-ից 12․30-ը, կամ նամակ ուղարկել ambassaden.jerevan@gov.se էլ․ հասցեին։ 

Դեսպանությունը հյուպատոսական ծառայություններ է մատուցում Շվեդիայի քաղաքացիներին և տրամադրում է միայն արտակարգ ճամփորդական անձնագիր։ Ավելին կարդա այստեղ։

Դեսպանությունը չի վավերացնում կամ Ապոստիլով հաստատում փաստաթղթեր։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է թարգմանել և Ապոստիլով հաստատել Հայաստան ճամփորդելուց առաջ։ Կարդա ավելին օրինականացման, վավերացման և Նոտարիատի մաuին այստեղ։

Երևանում Շվեդիայի դեսպանությունը վիզա չի տրամադրում։ Շվեդիան շենգենյան վիզաների հարցերով ներկայացնում է Գերմանիայի դեսպանությունը։ Վիզայի դիմումները ընդունվում են ԹիԷլԷս կոնտակտ վիզայի կենտրոնում, որտեղ կարելի է ուղղել վիզաների վերաբերյալ բոլոր հարցերը։

Հայաստանի քաղաքացիները կացության/աշխատանքի թույլտվության  դիմում կարող են ներկայացնել Մոսկվայում Շվեդիայի դեսպանությանը։ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը կացության / աշխատանքի թույլտվության վերաբերյալ դիմումներ չի ընդունում։