Հայաստանի քաղաքացիները Շվեդիա մուտք գործելու համար շենգենյան վիզայի դիմում կարող են ներկայացնել ԹիԷլԷս կոնտակտ կենտրոնում։
Երևանում Շվեդիայի դեսպանությունը վիզա չի տրամադրում։ Շվեդիան շենգենյան վիզաների հարցերով ներկայացնում է Գերմանիայի դեսպանությունը։ Վիզայի դիմումները ընդունվում են ԹիԷլԷս կոնտակտ վիզայի կենտրոնում, որտեղ կարելի է ուղղել վիզաների վերաբերյալ բոլոր հարցերը։