Շվեդիա և Հայաստան

Շվեդիայի մաքսային կանոնակարգերը

Նախքան Շվեդիա այցելելը կարևոր է իմանալ, թե ինչ կարող եք և ինչ չեք կարող բերել ձեզ հետ:

Շվեդիայի մաքսային ծառայությունը պատասխանատու է բոլոր ապրանքների մոնիտորինգի համար`  ինչպես առևտրային, այնպես էլ մասնավոր, որոնք ներմուծվում և արտահանվում են Շվեդիայից: Սա ներառում է զենք-զինամթերք, ալկոհոլ, ծխախոտային ապրանքներ, բույսեր, սննդամթերք, դեղամիջոցներ և այլ ապրանքներ:

Այս կանոնների և կանոնակարգերի մասին ավելին իմանալու համար այցելեք Շվեդիայի մաքսային ծառայության կայքէջը:

Շների, կատուների և կզաքիսների ներմուծման կանոնները, որոնք ահմանում է Եվրամիությունը, նախատեսված են Շվեդիայում կատաղության տարածումը կանխելու համար։ Եթե դուք պատրաստվում եք ձեր ընտանի կենդանուն ձեզ հետ բերել Շվեդիա, ապա պետք է ծանոթ լինեք Շվեդիայի գյուղատնտեսական խորհրդի կանոնակարգին:

Կենդանիների նկատմամբ կիրառվող կանոնների մասին ավելին իմանալու համար այցելեք Շվեդիայի գյուղատնտեսական խորհրդի կայքըէջը: