Հայաստանի բնակիչների համար մուտքի արգելքը դեպի Շվեդիա կրկին ուժի մեջ է

20 Սպտ 2021

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը, և հիմք ընդունելով ԵՄ որոշումը, Շվեդիայի կառավարությունը Հայաստանին ավելացրել է այն երկրների ցանկում, որոնց բնակիչներին հիմնականում արգելվում է մուտք գործել Շվեդիա: Սա նշանակում է, որ Հայաստանի բնակիչների համար մուտքի արգելքը դեպի Շվեդիա կրկին ուժի մեջ է:

Որոշումը գործում է սեպտեմբերի 20 -ից: