Շվեդիայի կառավարության 2020 թվականի արտաքին քաղաքականության հայտարարությունը

14 Փտվ 2020

Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Ռիկսդագին ներկայացրեց կառավարության 2020 թվականի արտաքին քաղաքականության հայտարարությունը։ Հայտարարությունը, որն ամփոփում է կառավարության 2020 թվականի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նոր հայտարարություն է պարունակում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացված ջանքերի վերաբերյալ: Հայտարարության մեջ նաև հատկանշական է Եվրոպայում անվտանգությանն ուղղված ավելի մեծ ուշադրությունը 2021 թվականին Շվեդիայի՝ Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության նախագահությանը ընդառաջ:

«Իմ սկզբունքային պարտքն է Շվեդիայի անվտանգության համար աշխատելը։ Միջազգային զարգացումները իրենց ազդեցությունն ունեն մեզ վրա, լինի դա տարածաշրջանային անվտանգությունը, կլիմայական փոփոխությունները, թե ժողովրդավարության հակազդեցությունը։ Դրա օրինակներից մեկն է կազմակերպված հանցավորությունը, քանզի այն ունի հստակ միջազգային կապեր»․ ասաց արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։

Մեկ այլ նոր հայտարարություն է, այն որ  կառավարությունը ուժեղացնում է իր կենտրոնացվածությունը  արտասահմանում առևտրային միությունների իրավունքների ամրապնդման վրա, որը անցյալ տարի արտաքին քաղաքականության հայտարարությամբ մեկնարկած Drive for Democracy նախաձեռնության մի մասն է։

Կարդա Շվեդիայի կառավարության 2020 թվականի արտաքին քաղաքականության հայտարարությունը կառավարության էջում