Շվեդիա և Հայաստան

Բնակություն հաստատել Շվեդիայում

Եթե ցանկանում եք Շվեդիայի ռեզիդենտ ազգականի հետ բնակություն հաստատել Շվեդիայում, ապա պետք է ինքներդ ունենաք կացության թույլտվություն: Սա վերաբերում է այն դեպքերին, օրինակ, եթե դուք ամուսնացած եք կամ համատեղ ապրում եք կամ մտադիր եք ամուսնանալ կամ համատեղ ապրել Շվեդիայում մշտապես բնակվող անձի հետ: Սա վերաբերում է նաև մինչև 18 տարեկան չամուսնացած երեխաներին։

Հայաստանի քաղաքացիները կացության թույլտվության համար կարող են դիմել Մոսկվայում Շվեդիայի դեսպանություն։ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը կացության թույլտվության համար դիմումներ չի ընդունում։