WikiGap արշավ

Արշակունյաց 4 Մամուլի շենք, 4-րդ հարկ 07 Մրտ 2020, 11.00

Կանանց միջազգային օրվա նախօրյակին Երևանում Շվեդիայի դեսպանությունը`  Վիքիմեդիա Հայաստանի հետ համատեղ, սկսում է #WikiGap արշավը, որը կշարունակվի մեկշաբաթյա #WikiGap խմբագրումների շարքով:

Վիքիպեդիան աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանն է։ Դրա բովանդակությունը կարող է ձևավորել մեր աշխարհայացքը: Սակայն Վիքիպեդիայում կա մեծ անհավասարություն այնպես, ինչպես և հասարակության մեջ:

Տղամարդկանց մասին տեղեկատվությունը 4 անգամ գերազանցում է կանանց մասին տեղեկատվությանը։ Հայերեն Վիքիպեդիայում պատկերը նույնն է: Տղամարդկանց մասին առկա է 34109 հոդված իսկ  կանանց մասին՝  8676 հոդված:

Մենք ցանկանում ենք սա փոխել։

Կանանց միջազգային օրվա նախօրեին Երևանում Շվեդիայի դեսպանությունը` Վիքիմեդիա Հայաստանի հետ համատեղ, սկսում է #WikiGap արշավը, որը կշարունակվի մեկշաբաթյա #WikiGap խմբագրումների շարքով: #WikiGap-ը իրադարձություն է, որի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ Վիքիպեդիայում գրում են կանանց մասին, ավելացնում կանանց վերաբերյալ հոդվածների քանակը՝ նպաստելով հավասարությանը համացանցում:

Արշավը կմեկնարկի 2020 թվականի մարտի 7-ին, ժամը 11:00-ից 18:00-ն՝ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում՝ հասցե՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 4-րդ հարկ: Առցանց խմբագրումը կշարունակվի 2020 թվականի մարտի 8-ից մինչև մարտի 14-ը:

Թեմայի ընտրություն

Դուք կարող են ձեր ավանդն ունենալ խմբագրելով քաղաքականության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի բնագավառում կանանց մասին։ Ցանկալի է, որ ստեղծվեն հոդվածներ հայերեն լեզվով՝ հայ կանանց մասին, կամ հայերենից թարգմանվեն հոդվածներ հայ կանանց մասին։

Ո՞վ է կարող մասնակցել

Բոլոր երիտասարդ մարդիկ, ուսանողներ և երիտասարդ ակտիվիստներ, որ հետաքրքրված են իրենց ավանդն ունենալու համացանցում հավասարության, և առցանց  հանրագիտարանում կանանց ներկայացվածությունը ամրապնդելու մեջ։

Ինչպե՞ս գրանցվել

Եթե ցանկանում եք մասնակցել այս նախաձեռնությանը ապա գրանցվեք այստեղ։

Իմացեք ավելին այստեղ։